Նոյեմբերի 27-ին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կանանց (ամուսինների) ասոցիացիան (SHOM) Վարշավայի Marriott հյուրանոցում կազմակերպել էր Ամանորին նվիրված հերթական՝ 9-րդ, բարեգործական տոնավաճառը։
Միջոցառումն անցկացվում է Լեհաստանի Առաջին տիկնոջ՝ Ագատա Կարնհաուսեր-Դուդայի բարձր հովանու ներքո։ Տոնավաճառի ողջ հասույթն Ասոցիացիայի որոշմամբ փոխանցվում է մանկատների, ծերանոցների, ինչպես նաև հատկացվում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացման համար:
Տոնավաճառին մի քանի տաղավարներով մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական պատմությունն և մշակույթը ներկայացնող հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, ինչպես նաև հայկական կոնյակ, գինի, ավանդական ճաշատեսակներ։
Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողության հետևած շրջայցի ընթացքում Հայաստանի տաղավար այցելեց Լեհաստանի Առաջին տիկինը։ Հայաստանի տաղավարը ներկայացնում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը՝ տիկնոջ և երեխաների հետ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ