Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նիստը կարող է տեւել մինչեւ ժամը 24.00-ն. Փոփոխություն՝ օրենքում

Նոյեմբեր 29,2016 14:06

ՀՀԿ պատգամավորների եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքի» նոր նախագծի քննարկումն է ԱԺ-ում: Այն ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նա ասաց, որ պատգամավորներին առավել հետաքրքրում է նստաշրջանների եւ նիստերի տեւողությունը: Նա ասաց, որ քառօրյա նիստեր են էլի լինելու, բայց երկուշաբթի լինելու է Խորհրդի նիստերի օրը, որից հետո երեքշաբթի առավոտյան ժամը 10.00-ից են սկսելու նիստերը, մինչեւ երեկոյան 18.00: Նիստերը կարող են շարունակվել մինչեւ օրակարգի սպառումը, բայց դա չի կարող տեւել ավելի քան 3 օր: Հովհաննես Սահակյանն ասաց, որ այս ճկուն համակարգն են ներդրել, որ օրակարգում կուտակումներ չունենան:

Խորհրդի եւ ԱԺ-ի որոշմամբ՝ նիստերը կարող են շարունակվել ընդհուպ մինչեւ 24.00-ն:

Այն նախագծերը, որոնք հանձնաժողովում բացասական եզրակացություն են ստացել, բայց որոշ դրույթներ դրական եզրակացություն են ստացել, կարող է պատգամավորն առանձին այդ դրույթները ամփոփել եւ ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ Քննիչ հանձնաժողով կարող է ձեւավորվել ¼-ի պահանջով: Հանրությանը հետաքրքրող հարցերը, որոնք ԱԺ իրավասության ներքո են, կարող է քննիչ հանձնաժողովի քննարկման առարկան դառնալ: Այդ հանձնաժողովը կարող է պահանջել տեղեկատվություն, համապատասխան պաշտոնատար անձանց հրավիրել քննարկման, որի արդյունքում լինում է զեկույց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930