1990-ից մինչ օրս, տարբեր ծրագրերով, Գերմանիան Հայաստանին 825 միլիոն եվրոյի գումար է տրամադրել: Առաջիկա երկու տարիներին էլ Գերմանիան մեր երկրում ծրագրեր կիրականացնի, այժմ դրանց հստակեցումներն են գնում: Ի դեպ, Գերմանիան փակել է իր ծրագրերը Ադրբեջանում, իսկ Հայաստանի հետ ընդլայնել է: Այդ մասին այսօր խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը`ներկայացնելով Գերմանիայի տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաների հետ հայ պատգամավորների հանդիպումներից մանրամասներ:
Հիշեցնենք, նոյեմբերի 21-24-ը հայ-գերմանական բարեկամական խմբի անդամները եղել են Գերմանիայում: Բունդեսթագի ընտրություններից երեք տարի անց սա երկու խորհրդարանների բարեկամական խմբերի առաջին հանդիպումն էր: Հայ խորհրդարանականները այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել, քննարկվել են հայկական եւ գերմանական կողմին հետաքրքրող հարցեր:
Արտակ Դավթյանն ասաց, որ Գերմանիայի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայ խորհրդարանականները բարձրացրել են Լեպսիուսի տուն թանգարանին ավելի շատ օժանդակություն տրամադրելու հարցը: Գերմանացի գործընկերները խոստացել են անել հնարավորը:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ