Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրանը չի մասնակցել եւ չի մասնակցելու ՀՀ-ի շրջափակմանը». Վարդան Ոսկանյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 13:55

«Իրանը եւ Ադրբեջանն ունենալու են տնտեսական, քաղաքական եւ մշակութային հարաբերություններ: Իրանը ՀՀ-ին միանշանակ դիտարկում է որպես բարեկամ երկիր, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ փակելու է սահմանները, պատերազմ է հայտարարելու, դադարեցնելու է աշխատանքները»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Իրանի հետ օրակարգը սահմանելիս Հայաստանին չպետք է հետաքրքրեն Ադրբեջան-Իրան հարաբերությունները. «Իրանը երբեւէ չի մասնակցել եւ չի մասնակցելու ՀՀ-ի մեկուսացմանը եւ շրջափակմանը, եւ դրա հեռանկարը հետապնդող որեւէ ծրագրի: Իրանի շահերից չի բխում, որ ՀՀ-ն լինի թույլ եւ մեկուսացած երկիր»:

Փորձագետը նկատեց, որ Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարեւանն է, իսկ Իրանը հանդես է գալիս միջկրոնական հարաբերությունները պահպանելու օգտին. «Մենք շրջապատված ենք մահմեդական պետություններով, իսկ Իրանը որպես շիայական աշխարհի առաջնորդ, մեզ համար կարեւոր է նաեւ կրոնական երկխոսության համատեքստում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930