Նոյեմբերի 26-ին Շրիվինհեմ գտնվող Միացյալ Թագավորության Պաշտպանության ակադեմիայում տեղի ունեցավ «Միջազգային օր» միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվեցին շուրջ 60 երկրների ազգային մշակույթը և խոհանոցը: Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացված էր նաև Հայաստանը։
Ակադեմիայում ուսանող ՀՀ ԶՈւ ներկայացուցչի կողմից ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված հայկական տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու երկրի հարուստ պատմամշակութային ժառանգության, ազգային երգարվեստին, ինչպես նաև համտեսել հայկական կերակրատեսակներ, կոնյակ և գինի:
Միջոցառմանը հայկական քոչարիի և մի շարք հայկական ազգային այլ պարերի կատարումներով հանդես եկավ Լոնդոնում գործող «Ախթամար» պարային խումբը, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ