Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակվում են մարդասիրական օգնությունը համակարգող մեխանիզմներ

Նոյեմբեր 29,2016 13:44

Նոյեմբերի 25-26-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԶԾ ֆինանսական աջակցությամբ տեղի ունեցավ Ազգային աջակցման մարմնի միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը: Հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ պետական կառավարման մարմիններին` մշակելու Ազգային աջակցման մարմնի ներդրման ու գործարկման ղեկավարող փաստաթղթերը, կանոնակարգել այդ մարմնի գործունեությունը, ինչպես նաև աջակցել Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և ՀՀ պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումից բխող գերատեսչության պլանները մշակելու գործում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԻ, առողջապահության, արդարադատության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, քաղաքացիական ավիացիայի, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, ՄԱԶԾ և ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչները: Հանդիպմանը հրավիրված էին նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվեց ՄԱԿ-ի աղետների կառավարման ազգային թիմի (UNDMCT) պատրաստվածության պլանները և համագործակցությունը կլաստերային խմբերի հետ:

OCHA-ի փորձագետ Աշոտ Սարգսյանը ներկայացրեց «Երկրի աղետների կառավարման (ԱԿԵԹ) և կլաստերային խմբերի գործողությունները արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով զեկույցը: Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ 1988 թ. տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը վկայությունն էր այն փաստի, որ այդ ժամանակ մեր երկիրը պատրաստ չէր ընդունել այլ երկրներից միջազգային օգնություն, իրականացնել ստացած օգնության բաշխման գործընթացը, ինչպես նաև չկար հստակ սահմանված համակարգման մեխանիզմ, որը կօգներ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Աղետների ժամանակ միջազգային օգնություն ստանալու, համակարգված և արդյունավետ աշխատելու նպատակով գլոբալ մակարդակում ստեղծվել են կլաստերային խմբեր, որոնք գործում են բոլոր փուլերում՝ պատրաստվածություն, կանխում, կանխարգելում, աղետ, արձագանքում, վերականգնում, վերակառուցում:

Զեկույցով հանդես եկավ նաև WFP-ի ներկայացուցիչ Եսայի Նիկոյանը` «Սննդամթերքի աղետի գոտի տեղափոխման ընթացակարգերը» թեմայով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ազգային աջակցման մարմնի չափորոշիչները, այդ ոլորտում առկա օրենսդրական բացերը, գործող օրենսդրական դաշտի անհրաժեշտ փոփոխությունները: Վերոնշյալի վերաբերյալ առաջարկվեցին լուծումներ, որոնք հետագայում պետք է ներառվեն համապատասխան իրավական ակտերում:

Խաղարկվեց սիմուլացիոն վարժանք, որի նպատակն էր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավել աղետի ժամանակ առաջացած խնդիրներին լուծման գործընթացներին:

Վարժանքի ժամանակ խաղարկվեցին տարբեր իրավիճակներ՝ ուժեղ երկրաշարժի դեպքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործողությունները, աղետից հետո արագ վերականգնման, միաժամանակ բազմաթիվ փրկարարական ստորաբաժանումների և մարտավարական բեռի ընդունման հարցերը: Խաղարկվեցին նաև ազգային աջակցման մարմնի գործողությունները միջազգային թիմերի ընդունման, երկրով տեղափոխման և գործողությունների ծավալման ուղղությամբ:

Աշխատաժողովը թույլ տվեց կատարել ևս մեկ քայլ տվյալ բնագավառում: Օրակարգից հանվեցին արդեն իսկ լուծում ունեցող խնդիրները, կազմվեց գործողությունների նոր ծրագիր, խնդիրների ցանկ, նշանակվեցին պատասխանատուներ, սահմանվեցին խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետներ:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930