Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկրոավտոբուսների ժամկետը լրանում է, վարկերն էլ վաղուց փակել են». Երեւանի տրանսպորտի վարչության պետ (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 13:36

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր Երեւանի ավագանու նիստից հետո, պատասխանելով հարցին, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում սպասվո՞ւմ է, ասաց, որ նման խոսակցություն այս պահին չկա:

Aravot.am-ի հարցին, թե տրանսպորտային ցանցի փոփոխությունն ինչպե՞ս է տեղի ունենալու` աստիճանաբա՞ր են միկրոավտոբուսներից` «գազելներից» անցնելու ավտոբուսներին, թե միանգամից, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե երթուղային ցանցը մշակված, հաստատված լինի, այդ ամբողջը կտեղեկացվի ե’ւ օպերատորներին եւ այն կազմակերպություններին, որոնք ցանկություն կունենան ներդնելու, որոշակի ժամանակահատված կլինի դրա համար»:

Մեր այն հարցին էլ, թե այն «գծատերերը», որոնք ներդրումներ են արել, վարկերով են գնել իրենց շարժակազմը, ի՞նչ պետք է անեն, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց` միկրոավտոբուսները վաղուց են գնել եւ նրանց տարիքային ժամկետն է լրանում, վարկերն էլ վաղուց փակել են:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930