Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը չընդունեց Շարմազանովի առաջարկը (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 13:20

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների առաջարկներին: Նա ասաց, որ կուսակցությունների ֆինանսավորման խնդիրը իսկապես վերանայման կարիք ունի եւ հորդորեց բանաձեւ ներկայացնել՝ ինչպես, ինչ սկզբունքով ֆինանսավորումը մեծացնել, որ մոդելը վերցնել:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել էր, որ այն կուսակցությունը, որը 15 տարի ընտրություններին չի մասնակցում, ինքնալուծարման գնա: Արփինե Հովհաննիսյանը չընդունեց առաջարկը, որովհետեւ, ըստ նրա, դա ավելի մեծ վտանգ ունի: Կուսակցությունները կսկսվեն հիմա էլ ձեւականորեն առաջադրվել ու մյուս խոշոր կուսակցություններից ֆինանսավորում մուրալ, բանակցությունների մեջ մտնել: Երբ արհեստականորեն կուսակցությանը դրդում ես ակտիվության, կփորձի ինչ-որ կերպ սպառել դա:

Ելույթից հետո նախագիծը դրվեց քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:

106 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքը, որը նոր Սահմանադրության պահանջն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930