Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չինաստանում մեկնարկել է հայ հետազոտողների եւ ուսանողների երրորդ առցանց գիտաժողովը

Նոյեմբեր 29,2016 13:13

2016թ. նոյեմբերի 27-ից 28-ը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած « Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը», որի նպատակն է կապ հաստատել Չինաստանում գտնվող հայ հետազոտողների և ուսանողների միջև, համախմբել այս կարևոր մտավոր ռեսուրսը, հայկական գիտական միտքը լավագույնս ներկայացնել Հեռավոր արևելքում։ Գիտաժողովի ընթացքում Մհեր Սահակյանը (Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ) ներկայացրեց, թե ինչպե՞ս կարելի է օգտագործել Հարավային Կորեայի փորձը Հայաստանը զարգացնելու գործում, Ռուբեն Գինին (Անդին հիմնադրամ) պատմեց Գյումրիում պեղված գտածոների մասին, որոնք կարող են լույս սփռել հայ-չինական պատմական առնչությունների վրա, Միքայել Հայրապետյանը (Թիանջինի մանկավարժական համալսարան) խոսեց « Հայաստանի գաղտնիքներ» ծրագրի և Չինաստանի Հայկական համայնքի համատեղ ծրագրերի մասին, որոնք Չինաստանում հայտնի են դարձնում հայկական դասական երաժշտությունը, Անահիտ Պարզյանը (Նանջինգի համալսարան)առաջարկներ ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությունում միասնական թվային շուկա ստեղծելու վերաբերյալ ռազմավարություն:

Սարեն Աբգարյանը (Շանհայի Ճիաթոնգ համալսարան) խոսեց Չինաստանի Համաշխարհային առևտային կազմակերպությանն անդամակցելու կարևորության մասին, Ռոբերտ Ծատուրյանը (Ռենմին համալսարան) պատմում էր ժամանակակից չինական գրականությունում առկա տենդենցների մասին: Մերի Կնյազյանը (Պեկինի օտար լեզուների համալսարան) խոսեց հայերեն-չինարեն բառարանի ստեղծման ձևաչափերի մասին, Արաքս Ներսիսյանի (Չինաստանի կենտրոնական ազգագրական համալսարան) ելույթը նվիրված էր չինական սպասքի օգտագործման ավանդույթներին: Հերմինե Հովհաննիսյանը (Հոնկոնգի քաղաքային համալսարան) ներկայացրեց ծրագրավորման ոլորտում վերջին նորարարությունների շուրջ սեփական դիտարկումները:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով գիտաժողովին՝ նշեց. « Կա ստանձնած գործի նկատմամբ սրտացավ վերաբերմունք և մեծ պատասխանատվություն, որով կազմակերպիչները մտածում-նախագծում և իրականացնում են Գիտաժողովը։ Այդ ամենը նպաստում է Չինաստանում արդեն կազմավորված գիտական թիմի գործունեության ակտիվացմանը։ Ուզում եմ դրվատանքի ջերմ խոսքեր ասել ՄհերՍահակյանի հասցեին, ում ջանքերով կյանքի կոչվեց այս չափազանց կարևոր ձեռնարկը, որը պատիվ կբերի ցանկացած երկրի երիտասարդներին»։ Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանն իր հերթին նշել է. « Պետք է հիշել, որ 21-րդ դարում կհաղթի նա, ով դիմացինին կգերազանցի գիտելիքներով։ Տվյալ գիտաժողովը ևս ﬕ փորձ է Չինաստանում առկա հայկական գիտական ﬕտքը ﬕավորելու՝ ի նպաստ Հայրենիքի»։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930