Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը նայել էր «Չէին սպասում» հաղորդումը եւ տեսել Ուրիխանյանի բնակարանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 13:06

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիրների քննադատություններին: Նա հիշեցրեց Լեւոն Զուրաբյանին, թե ՀՀՇ-ին սատարողներն ինչ բառապաշարով էին խոսում: Արամ Մանուկյանը ՀՀԿ-ին անդամագրված վարչապետի, նախարարների հետ կապված ասել էր, որ հասարակությունն ասում է՝ կրոնն ընդունեցին:

Վահրամ Բաղդասարյանն էլ հիշեցրեց. «Դա հանգուցյալ Տեր Հուսիկի լեքսիկոնն է: Եթե հանկարծ որեւէ հարցով մեկը խոսում էր, ասում էր՝ սուրբ կրոնը պետք է ընդունես, այսինքն, պետք է ընդունվես ՀՀՇ-ի մեջ, նոր ձեր հետ խոսեմ: Այդ լեքսիկոնը պետք չի վերագրել մեզ, դա ձեր լեքսիկոնն է, շատ լավ գիտեք»:

Անդրադառնալով քննադատությանը, որ ընդդիմադիր կուսակցությունների պետական ֆինանսավորումը քիչ է, իսկ ՀՀԿ-ն օգտվում է բոլոր լծակներից, անհավասար դաշտ է ստեղծվում՝ Վահրամ Բաղդասարյանը թերահավատորեն ասաց. «Եթե չունեք ֆինանսավորման աղբյուրներ, այդ ի՞նչ ծախսեր եք կատարում: Ստեղծում եք կուսակցություն, բավականին լայնածավալ ծախսեր եք կատարում»: Նա վստահեցրեց, որ ամեն կուսակցություն ունի իր ֆինանսավորման աղբյուրները:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին քիչ լուսաբանելուն, նա հիշեցրեց, որ 10-15 տարի առաջ ընդհանրապես որեւէ ընդդիմադիրի եթերում չէիր տեսնի. «Այսօր ամբողջ լրատվական դաշտը ողողված է ընդդիմադիր գործիչներով: Որ ալիքը միացնում ես՝ կլինի Հանրային, Արմենիան, Շանթը, բոլորը ընդդիմադիր գործիչների ելույթներին են վերաբերում: Տիգրան Ուրիխանյանն ասում էր՝ ինձ չեն ցուցադրում: Հաջորդ օրը միացնում եմ Հ2-ը՝ ամբողջը Տիգրան Ուրիխանյան է՝ իր բնակարանով, իր ընտանիքով»:

Նա բողոքեց, որ լուրերով էլ ամբողջ օրը ընդդիմադիր քաղաքական գործիչներին են ցուցադրում. «Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»:

Տիգրան Ուրիխանյանը ճշտեց, որ ինքը դժգոհել էր ոչ թե Հ2-ից, այլ՝ Հանրայինից, որտեղ արդեն փոփոխություն նկատվում է:

Արամ Մանուկյանը խորհուրդ էր տվել ՀՀԿ-ականներին, որ տաքսի նստեն, տեսնեն իրենց մասին ինչ են խոսում: Վահրամ Բաղդասարյանն էլ խորհուրդ տվեց ՀԱԿ-ին, որ տաքսիով չշրջեն, այլ՝ մարդկանց մեջ մտնեն ու տեսնեն, որ մարդիկ կամ չեն խոսում, անտարբեր են իրենց նկատմամբ, կամ հայհոյում են. «Տաքսի նստելով ընտրություն չեն կազմակերպում, ժողովրդի մեջ մտնելով են ընտրություն կազմակերպում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930