Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԲ-ն կտրուկ նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 29,2016 13:03
kb

Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները։ Բանկը ակնկալում է, որ տարեկան տնտեսական աճը կտատանվի ընդամենը 1,3-1,8 տոկոսի սահմաններում։

Սա անհամեմատ ցածր է տարվա կեսերին ներկայացված գնահատականներից։ Երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներով, ԿԲ¬ն Հայաստանում սպասում էր մինչեւ 3,6 տոկոս աճ։ Վատագույն սցենարով՝ աճը գնահատվում էր առնվազն 2,7 տոկոս։

Մինչդեռ չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներով, ԿԲ լավատեսությունից քիչ բան է մնացել։ Եվ դա պատահական չէ վերջին ամիսներին արձանագրվող տնտեսական զարգացումների ֆոնին։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազում է. տասը ամիսների ընթացքում ընդհուպ մոտեցել է զրոյի։ Հունիսից սկսած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկում է գրանցվում։ Հոկտեմբերին անկումը կազմեց 7,2 տոկոս։

Առաջին եռամսյակի բավականաչափ բարձր տնտեսական աճից հետո երկրորդ եւ երրորդ եռամսյակներում աճի միտումները նվազեցին։ Տարեսկզբի ինը ամիսների ընթացքում տնտեսական աճը Հայաստանում գնահատվում է 1,3-1,5 տոկոս։

Նման իրավիճակում տնտեսական աճի ակնկալիքները կապված են հիմնականում արտահանման հետ։ Մի բան, որ, ըստ Կենտրոնական բանկի, կպայմանավորվի «ինչպես հիմնական առեւտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվության արագացմամբ, այնպես էլ առկա արտաքին պահանջարկի պայմաններում արտահանելի հատվածի դրական զարգացումներով»։

Ի տարբերություն տնտեսական բազմաթիվ ցուցանիշների վատացման, արտահանման հատվածում այս տարի տեղի են ունենում դրական զարգացումներ։ Տարեվերջից երկու ամիս առաջ Հայաստանից 20 տոկոսով ավելի շատ ապրանք է արտահանվել, քան անցած տարի։ Սա լուրջ ցուցանիշ է, ինչը կարեւոր դեր ունի տնտեսական աճի գործում։ Սակայն հասկանալի է, որ միայն դա բավարար չէ բարձր աճ ապահովելու համար։

Բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկը ցուցանիշները վերանայել է նվազման ուղղությամբ։ Եթե երեք ամիս առաջ գյուղատնտեսության մեջ աճի հնարավորությունները 1-1,8 տոկոսի սահմաններում էին, ապա այժմ սպասվում է անկում։ Նման հոռետեսության հիմքը երրորդ եռամսյակում բուսաբուծության ճյուղում կանխատեսվածից ավելի ցածր թողարկման ծավալներն են եղել։

Այդ պատճառով գյուղատնտեսության անկումը գնահատված է 0,7-0,1 տոկոսի սահմաններում։ Մինչդեռ տարվա առաջին կեսին կանխատեսվում էր, որ կլինի 4-5 տոկոսանոց աճ։

Անկումային են սպասումները նաեւ շինարարության ոլորտում։ Այն կտատանվի 1,8-2,6 տոկոսի շրջանակներում։ Ոլորտի անկումը Կենտրոնական բանկը հիմնականում պայմանավորել է բնակչության եւ կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության կրճատմամբ։ Սպասվում է, որ դրանք կմեղմվեն վարկավորման ծավալների աճի, ինչպես նաեւ տնտեսության արտահանելի հատվածում համեմատաբար բարձր ներդրումային ակտիվությամբ։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930