ՀՀԿ-ին մեկ գիշերում անդամագրված 7000 հոգու եւ «ՀՀՇ լինի՝ պոլի փետ լինի» թեմաների շուրջ վեճն ԱԺ-ում շարունակվում է:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Լեւոն Զուրաբյանը Հերմինե Նաղդալյանին դիտողություն արեց, որ օրենք է խախտում եւ իրենց ելույթներից հետո մեկնաբանություն է անում: Նա նաեւ շեշտեց, որ ՀՀՇ-ն են սատարել ՀՀԿ-ականները, Գալուստ Սահակյանը, Աշոտ Նավասարդյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո նրան պատասխանեց. «Նախ, ԱԺ նախագահը եւ նրա տեղակալներն իրավունք ունեն արտահերթ ելույթի: Այս անգամ ելույթ եմ ունենում, որովհետեւ իմ անունն է տրվել: Նախ, 90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր, բոլորս միասին:
Ինչ վերաբերում է Աշոտ Նավասարդյանի խոսքին, այդ բոլորը շատ լավ հիշում ենք: Բայց վերջին հաշվով այլ բան է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսել, այլ բան է՝ մարդկանց, որոնք սատարել են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դուք Լեւոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը: Նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է եւ այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: 95-ին մենք եկել ենք ԱԺ՝ մեկ խնդրով՝ մենք պաշտպանում էինք Ղարաբաղը, որին վերջում դուք ուզում էիք տալ»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը արձագանքեց նաեւ այն քննադատություններին, որ ՀՀԿ համագումարից առաջ 7000 մարդ մի գիշերում ցանկություն է հայտնել մտնել ՀՀԿ. «Մեր 7000-ը, մեր համագումարը ձեր գործունեությանը ոչ կանխում է, ոչ էլ մտածում ենք ինչ-որ ձեւով խոսեԼ:
Հետո Գալուստ Սահակյանն անցավ ավելի տղայական ոճի. «Այդպես հրամայաբար խոսել, թե ինչու ԱԺ փոխնախագահը Արամ Մանուկյանին պիտի ինչ-որ բան ասեր, եթե Արամ Մանուկյանը բան է ասում, հասնում է նաեւ իրեն ասելու: Այդ իսկ պատճառով էլ, եթե նորից կասեք՝ նորից ինչ-որ բան մեր կողմից կլսեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ