Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով-ով՝ Հերմինե Նաղդալյանն իրավունք չունի քննադատել». ՀՀՇ-ի պոլի փետի թեման՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 12:14

Այսօր ԱԺ-ում շարունակվում է «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումը: Իր ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ երեկվա միջադեպին, երբ Արամ Մանուկյանն ու Հերմինե Նաղդալյանը վիճեցին:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ուզում է Արամ Մանուկյանի «թասիբին կանգնել»: Նա զգուշացրեց նիստը վարողներին, որ իրենց իրավունքները եւ պարտականությունները Կանոնակարգի մասին օրենքով են սահմանվում: ԱԺ նիստի վարման կարգը նախատեսում է վարողի կողմից ուրիշների ելույթների վերաբերյալ միայն միջամտել, երբ պատգամավորը կարգազանցություն է անում, կարող է ընդմիջել նիստը, երբ նիստի բնականոն ընթացքը խաթարվում է: Ուստի ընդդիմադիրների ելույթներից հետո անընդհատ մեկնաբանություններ անելով՝ պարոն Զուրաբյանի խոսքերով, խախտում են օրենքը. «Ով-ով, Հերմինե Նաղդալյանը 90-ականներին վերաբերող իրադարձությունները քննադատելու իրավունք ընդհանրապես չունի, որովհետեւ ես չգիտեմ որեւէ այլ մարդ, որն այդ տարիների ժամանակ այդքան համառորեն պաշտպանել, սատարել, նեցուկ է եղել ՀՀՇ-ի իշխանությանը եւ առաջին նախագահին: Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի գլխավորած ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը: Երբ նա խոսում է նրա մասին, որ այդ թվերին ՀՀՇ-ն պոլի փետեր էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտություններում, որովհետեւ այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, եթե կա մի կուսակցություն, որն իրավունք չունի մի թթու խոսք ասել ՀՀ առաջին նախագահի եւ ՀՀՇ-ի հասցեին, դա հենց ՀՀԿ-ն է, որովհետեւ ՀՀՇ-ի եւ առաջին նախագահի կատարված բոլոր «հանցագործություններից եւ սխալներից» հետո ՀՀԿ-ն եւ նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը սատարել են ՀՀՇ-ին: Նա մեջբերում արեց Աշոտ Նավասարդյանի խոսքից, երբ 1996-ին սատարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը. «Նա ասաց՝ լավագույն թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Իր գործունեության ընթացքում իրականացվել են մեր կուսակցության ծրագրերին համապատասխան այնպիսի կարեւորագույն խնդիրներ, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի անկախացումը, մեր անկախության հռչակումը եւ բանակի ստեղծումը: Ազգային իղձերի իրականացման առումով ամենասթափը եւ ամենաառողջը նա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930