«ՀՀԿ-ն նման է ամերիկյան քաղաքակրթության, երբ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում մուտք են գործել այդ մայրցամաք՝ ավելի ու ավելի ուժեղացնելով այն», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ՉԻ» – Մեր ջերմ ողջույնները ՀՀԿ խորհրդից դուրս մնացած Ռազմիկ Զոհրաբյանին։ Կարծում ենք՝ Աշոտյանի այս համեմատությունից հետո նա ըմբռնումով կմոտենա իր հետ կատարվածին։ Չէ՞ որ ամերիկյան քաղաքակրթությունը հենց այդպես էլ ստեղծվել է՝ բնիկներին կամ ոչնչացրել են, կամ քշել ռեզերվացիաները։
Իսկ Գալուստ Սահակյանը, Լեռնիկ Ալեքսանյանն ու մյուս «հնաբնակները», կարծում ենք, պիտի համապատասխան եզրակացություններ անեն։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում