Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Շատ եմ ուզում հավատալ նոր վարչապետին». «Փաստ»

Նոյեմբեր 29,2016 11:55

Հատված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հարցազրույցից:

– Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական լուրջ զարգացումներ։ Նոր վարչապետի կատարած քայլերը կարծես թե որոշակի հույսեր են արթնացրել։ Դուք փոփոխությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք։

– Շատ եմ ուզում հավատալ նոր վարչապետին։ Սակայն վերջին օրերին նրա անդամագրվելը Հանրապետական կուսակցությանը մտորելու տեղիք է տալիս… Կարծեք թե խորհրդային կարգերին վերադառնալու կարոտախտ կա, երևույթը մեղմ ասած, տխրեցնող է…

Ես առհասարակ հապշտապ եզրակացություններ անելու կողմնակից չեմ։ Յուրաքանչյուր մարդու պետք է տալ հնարավորություն և համբերությամբ սպասել արդյունքին։ Կարող եմ բերել մեր սիրելի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի օրինակը, երբ նրա՝ նոր ակումբ տեղափոխվելուց շատ կարճ ժամանակ անց, ողջ հայ ժողովուրդը «պահանջում» էր նրա շարունակական հաղթարշավը։ Հարկավոր է սպասել, համբերել, ինչու չէ նաև հուսադրել, և հետո միայն կանխորոշել հնարավոր «գահավիժումը»…

Մենք չափից շատ հույսեր չե՞նք կապում մեկ մարդու հետ։ Մեկ մարդը կարո՞ղ է բերել ցանկալի փոփոխություններ։

– Մեկ մարդը, եթե նա իսկական առաջնորդ է, կարող է սարեր շուռ տալ։ Ավելին՝ եթե գտնվի Մեկը, որն իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը, ապա շատ ավելի նախընտրելի կլինի նրա հետևից գնալը։

– Իշխող ուժը՝ Հանրապետականը, հայտարարել է, որ պատրաստ է գնալ վերափոխման, վերակազմակերպման։ Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք, և դա որքանո՞վ անկեղծ կլինի։

– Մեզ անհրաժեշտ են թարմ ուժեր՝ երիտասարդ, կարող, լայնախոհ, արտերկրում կրթություն ստացած, լեզուների տիրապետող, մեր երկրի ճակատագրով և ապագայով իսկապես մտահոգ մարդիկ։ Այդ դեպքում կլինի վերափոխման, վերակազմակերպման հնարավորություն։

Արփի ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930