Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրապետական կուսակցությունում վերջնականապես փորձ է արվում վերացնել ներկուսակցական պայքարի օջախները. «Փաստ»

Նոյեմբեր 29,2016 11:47

Հանրապետական կուսակցության երկար սպասված ու գովազդված համագումարը կայացավ։ Հայաստանյան հասարակական-քաղաքական ու լրատվական դաշտը գլխովին թաղված է համագումարի արդյունքների, ուղերձների ու ենթատեքստերի «բացահայտումներով»։ Սակայն իրականում մի շարք ոչ էական ու խմբագրական բնույթի փոփոխություններից զատ, Հանրապետականի համագումարը, ըստ էության, արմատական որևէ նորություն չբերեց, ինչքան էլ այդ մասին հայտարարեն կուսակցության վերին էշելոնի տարբեր ներկայացուցիչներ։

Համագումարի թերևս ամենաուշագրավ նորությունը Կարեն Կարապետյանի հետագա գործունեությանն էր վերաբերում, և այս հարցում Սերժ Սարգսյանը մասնակի հստակություն մտցրեց՝ մասնավորապես պարզ դարձավ որ, 2017-ի ընտրություններից հետո Կարապետյանը շարունակելու է գլխավորել կառավարությունը։

Սակայն այս նորությունը, ինչպես նշվեց, մասնակի հստակեցում էր, քանի որ նոր վարչապետի և կառավարության մասին խոսակցությունները փակվեցին առավելագույնը մինչ 2018 թվականը ՝ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը։ Թե ինչ կլինի 2018-ից հետո, բավական բարդ խնդիր է, և ըստ էության, որևէ կանխատեսում, այս հարցում չափազանց անշնորհակալ գործ է։

Այսուհանդերձ, համագումարը նաև ակնհայտ դարձրեց մի շարք իրողություններ՝ մասնավորապես Հանրապետական կուսակցությունում վերջնականապես փորձ է արվում վերացնել ներկուսակցական պայքարի օջախները, այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի մուտքը կուսակցություն առանցքային նշանակություն է ստանում, միաժամանակ կարևոր էր նաև կուսակցության կանոնադրության փոփոխությունը՝ որի համաձայն կուսակցությունն ունենալու է արդեն առաջին փոխնախագահ և փոխնախագահներ, որոնք առաջին տեղակալի համեմատ նվազ լիազորություններ են ունենալու։

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930