Կիրակի օրը Երեւանի Կամերային երաժշտության տանը կայացավ «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» հասարակական կազմակերպության 4-րդ համագումարը։ 78 տարբեր ազգանուններով (Չլինգարյան, Չիլինկիրյան, Չիլինգիրյան, Չլինգարյան եւ այլն) այս տոհմի ներկայացուցիչները կազմակերպություն են ստեղծել, որի նախագահը գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն է՝ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից ազատված եւ կալանավորված։
– Ապրիլյան պատերազմից հետո, երբ Դուք ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետն էիք, Ձեզ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրօր. 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։ Ինչո՞ւ Ձեզ նման մեղադրանք առաջադրեցին, հետո ազատ արձակեցին։
– Ես դա չգիտեմ, թե ոնց էր, ինչ էր։ Առաջադրեցին, հետո հասկացան, որ ճիշտ չէր, ազատ արձակեցին։ Ճիշտն ասած՝ վերջնական չեմ հասկացել, որովհետեւ ո՛չ կանչել են, ո՛չ հարցաքննել։
– Ըստ Ձեզ՝ դա քաղաքակա՞ն ցուցում էր։
Կարդացեք նաև
– Ոչ, չեմ համարում, համարում եմ թյուրիմացություն։
– Հիմա փակվե՞լ է այդ գործը։
– Չգիտեմ, ինձ չեն կանչում, չեն անհանգստացնում, որեւէ բան չկա։
– Որքան ժամանակ մնացիք անազատության մեջ։
– Մոտ մեկ ամիս, 29 օր։
– Իսկ ի՞նչ հիմնավորմամբ ազատ արձակեցին։
– Անփութություն, իրենք ասացին, որ կապված է իմ ծառայողական պարտականությունների կատարման անփութության հետ։ Իրավապահ մարմիններին հարցրեք այդ մասին։
– Չե՞ք պատրաստվում բողոքել, որ Ձեզ մեկ ամիս պահել են անազատության մեջ, մեղադրանք են առաջադրել…
– Մարդ պետք է լավ իմանա Աստծո պատվիրանները։ Մարդ պետք է որպես դատավոր հանդես չգա, դատավորը միայն Աստված է։ Եվ մարդ պետք է ներողամիտ լինի, ների յոթ անգամ, յոթանասունյոթ անգամ։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում