2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:
Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:
ՄԻՊ աշխատակազմ