Կոլումբիայի Անտիոքիա նահանգում կործանվել է օդանավ, որում եղել է 81 մարդ, այդ թվում անձնակազմի 9 անդամ և բրազիլական «Շապեկոէնսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ: Այս մասին հաղորդում է 360 Radio Colombia-ն:
Ըստ նախնական տեղեկության՝ Բոլիվիայից Մեդելին թռչող օդանավը Ռիոնեգրո քաղաքի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից: Օդաչուն Մեդլինի Կորդովա օդանավակայանի դիսպետչերներին հասցրել է տեղեկացնել, որ վառելիքի պակաս ունի: Օդանավին վայրէջք կատարելու թույլտվություն է տրվել, սակայն օդանավակայան հասնել չի հաջողվել:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստները մեկնում էին Կոլումբիայի Մեդելին քաղաք, որտեղ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղում պետք է հանդիպեին «Ատլետիկո Նասիոնալի» հետ: Խաղը ծրագրված էր նոյեմբերի 30-ին:
«Շապեկոէնսե»-ն հանդես է գալիս Բրազիլիայի առաջնության առաջին դիվիզիոնում: Թիմի ավագը կիսապաշտպան Կլեբեր Սանտանան է, որը խաղում է Մադրիդի «Ատլետիկոյում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ