Ավարտվեցին հանրապետության ձյուդոյի՝ մեծահասակների եւ գնդակային հրաձգության՝ երիտասարդական առաջնությունները, որոնցում որոշվեցին չեմպիոններն ու մեդալակիրները: Աչքի ընկած մարզիկները հավաքականների կազմերում կնախապատրաստվեն մրցաշրջան 2017-ի միջազգային պատասխանատու մեկնարկներին:
Երկու առաջնությունների ընթացքին ներկա են եղել Հայաստանի հակադոպինգային ծառայության սպաները՝ ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրանք երկու մարզաձեւերում մարզիկներից վերցրել են դոպինգի ութ փորձանմուշ (4-ական ձյուդո եւ հրաձգություն), որոնք ստուգման են ուղարկվում Ավստրիայի հակադոպինգային լաբորատորիա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ