Ինչո՞ւ նորվեգացի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը Սերգեյ Կարյակինի հետ մրցամարտի հիմնական մրցաշարի վերջին տուրում չփորձեց վճռել ելքը, մանավանդ, որ խաղում էր սպիտակներով: Նա գնաց խաղաքարերի արագ փոխանակման եւ արդեն 30-րդ քայլում պարտիան ավարտվեց ոչ-ոքի՝ ամեն ինչ թողնելով նոյեմբերի 30-ին կայանալիք թայ բրեքի հույսին:
Մրցաշարի ընթացքը լուսաբանողներին մնում է մի եզրակացություն անել. Կարլսենը ցանկանում է նոյեմբերի 30-ին՝ իր ծննդյան օրն ինքն իրեն նվեր մատուցել:
Թայ բրեքի՝ ժամանակի 25 րոպե սահմանափակումով չորս պարտիաներից առաջինում Կարլսենը խաղալու է սեւերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Անաստասիա Կառլովիչի