Այս տարվա 9 ամսիներին՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանի գրեթե բոլոր բանկերի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են:
Կան որոշ բանկեր, որ այս տարի ավելի շատ հարկ են վճարել:
1000 խոշոր հարկատուների ցանկում վճարած հարկերի ծավալով բանկերից «Ամերիաբանկն» առաջատարն է: 2015-ի 9 ամիսների ընթացքում այս բանկը վճարել է 4.3 միլիարդ դրամ հարկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3.2 միլիարդ դրամ:
Այս բանկին հարկերի ծավալով հաջորդում է «Արդշինինվեստ բանկը», որը 2015-ի 9 ամիսներին վճարել է 3.3 միլիարդ դրամ, իսկ այս տարվա նշված ժամանակահատվածում՝ 2.6 միլիարդ դրամ:
Կարդացեք նաև
«ՎՏԲ-Հայաստան բանկը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է 3.1 միլիարդ դրամ, իսկ այս տարի՝ 2.7 միլիարդ: «HSBC- Հայաստանը» 2015-ի 9 ամիսներին վճարել է 2,9 միլիարդ դրամ, այս տարի՝ 2.7 միլիարդ:
«Ակբա –կրեդիտ ագրիկոլ» բանկն այս տարվա 9 ամիսներին մի փոքր ավելի հարկ է վճարել, քան անցյալ տարի. 2015-ի հունվար-սեպտեմբերին վճարել է՝ 2,3 միլիարդ դրամ հարկ, այս տարի՝ 2.7:
«Հայբիզնես բանկն» էլ այս տարի ավելի քիչ հարկ է վճարել. 2016-ի հունվար-սեպտեմբերին վճարել է 2,4 միլիարդ դրամ հարկ, իսկ նախորդ տարի՝ 2.8 միլիարդ դրամ:
«Յունիբանկի»՝ անցյալ տարվա 9 ամիսների վճարած հարկերի ծավալն է՝ 1,7 միլիարդ դրամ, այս տարի՝ 1,8 միլիարդ դրամ:
«Ինեկոբանկի» անցյալ տարվա 9 ամիսների վճարած հարկերի ծավալն է՝ 1,6 միլիարդ դրամ, այս տարի՝ 2,3 միլիարդ դրամ:
«Արարատբանկը» վճարել է՝ 1,3 միլիարդ դրամ, իսկ այս տարի՝ 930 միլիոն դրամ: «Կոնվերս բանկը» 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 1,2 միլիարդ դրամ հարկ, իսկ այս տարի՝ 1.1 միլիարդ դրամ:
«Հայէկոնոմբանկն» էլ այս տարվա 9 ամիսներին ավելի քիչ հարկ է վճարել՝ 1.1 միլիարդ դրամ, իսկ 2015-ի 9 ամիսներին՝ 1,2 միլիարդ դրամ: «Անելիք բանկն» էլ այս տարի 1 միլիոնով դրամով ավելի հարկ է վճարել, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի այս բանկի վճարած հարկերի ծավալն է՝ 1 միլիարդ 101 միլիոն դրամ, իսկ այս տարի՝ 1 միլիարդ 102 միլիոն դրամ:
«Արմսվիսբանկն» անցյալ տարվա նշված ժամանակահատվածում վճարել է 998 միլիոն դրամ, այս տարի՝ 734 միլիոն դրամ: «Առեկսիմբանկ»(Գազպրոմբանկ)` անցյալ տարվա 9 ամիսներին վճարել է 993 միլիոն դրամ, այս տարի զգալի պակաս՝ 961 միլիոն դրամ:
«Զարգացման հայկական բանկը» նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 797 միլիոն դրամ հարկ, այս տարի ՝ 567 միլիոն դրամ:
«Պրոմեթեյ բանկն» 540 միլիոն դրամ հարկ է վճարել այս տարի, նախորդ տարվա 9 ամիսներին ավելի պակաս էր այս բանկի վճարած հարկերը՝ 521 միլիոն դրամ:
«Պրոկրեդիտ բանկի»՝ այս տարվա 9 ամիսների վճարած հարկերի ծավալը բավականին նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. 2016-ին՝ 141 միլիոն դրամ, իսկ 2015-ին՝ 422 միլիոն դրամ: «Բիբլոս բանկ Արմենիան» նույնպես այս տարի ավելի քիչ հարկ է վճարել՝ 355 միլիոն դրամ, իսկ նախորդ տարի վճարել է՝ 394 միլիոն դրամ:
«Արցախ բանկի» գործերը, հավանաբար, այս տարի ավելի լավ են եղել, 2016-ի 9 ամիսներին վճարել է 214 միլիոն դրամ, իսկ անցյալ տարի՝ 171 միլիոն դրամ:
«ԲՏԱ բանկը» նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 140 միլիոն դրամ հարկ, այս տարի՝ 113 միլիոն դրամ: «Մելլաթ բանկն» այս տարվա 9 ամիսների ընթացքում նախորդի համեմատ, բավականին շատ հարկ է վճարել՝ 2015-ին՝ 136 միլիոն դրամ, այս տարի՝ 427 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ դեռ 2014 թվականին Կենտրոնական բանկը որոշում կայացրեց եւ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմ սահմանեց 30 միլիարդ դրամ՝ 5 միլիարդ դրամի փոխարեն: Մինչեւ այս տարվա վերջ առեւտրային բանկերը պետք է կապիտալը համալրեն եւ բավարարեն ԿԲ-ի պահանջին, կամ էլ՝ միավորվեն այլ բանկերի հետ: Օրերս «Զարգացման հայկական բանկը» հայտարարեց, որ միավորվելու է «Արարատ բանկի» հետ. առաջիկայում եւս սպասվում են միավորումներ
Նելլի ԲԱԲԱՅԱՆ