Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին և Հադրութի հետ բարեկամացած Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիլեին։
ԱԳ նախարարը, կարևորելով Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, բարձր է գնահատել բարեկամության շրջանակի կողմից այս ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
ԼՂՀ ԱԳՆ
Կարդացեք նաև