Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալ Մովսես Ազարյանի ինքնազգացողությունը նույնպես վատացավ, նրա համար էլ «շտապ օգնություն» եկավ:
Հիշեցնենք, որ այսօր գործով Սամվել Սերոբյանը, որը նույն ինստիտուտի կուրսանտներից է, ցուցմունք տալուց առաջ վատացավ եւ «շտապ օգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց:
Ազարյանը դժգոհում էր սրտխառնոցից, նրա մոտ բժիշկներն արձանագրել են արյան բարձր ճնշում: Նրան, ի տարբերություն վկայի, հիվանդանոց չեն տեղափոխել, բայց անհրաժեշտ բուժօգնությունն ու դեղահաբերն են տրամադրել: Դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի հինգին:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը։ Նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ