Վարչական դատարանը նոյեմբերի 28-ին հրապարակեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Բալյանի գործով որոշումը:
Ոստիկանությունը դատարան պահանջ էր ներկայացրել Բալյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ եւ 15-րդ կետերի պահանջներով, այն է հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը եւ հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը:
Վարչական դատարանը ոստիկանությանը հայցը մասնակի բավարարեց, եւ Վարդան Բալյանին, եւ 180.1-րդ հոդվածի 15-րդ մասի հատկանիշներով որոշեց նրա նկատմամբ նշանակել տուգանք 70 հազար դրամի չափով: Մնացած մասով ոստիկանության հայցը մերժվեց:
Հիշեցնենք՝ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգմանն ընդառաջ՝ մարտի 24-ին, մասնակցել էր ցույցի: Ցույցի ընթացքում մասնակիցները պառկել էին Մաշտոցի պողոտայում եւ շղթայել էին իրենց: Բերման են ենթարկել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաեւ Վարդան Բալյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ