Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի Օրհուս կենտրոնը կհամագործակցի Մասիսի քաղաքապետարանի հետ

Նոյեմբեր 28,2016 19:01

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը նախօրեին հանդիպել է Մասիսի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ: Նա քաղաքապետ Համբարձումյանին ներկայացրել է Արարատի Օրհուս կենտրոնի գործունությունը եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Մասիսի քաղաքապետը ողջունել է համակարգողի եւ կենտրոնի գործունեությունը մարզում եւ ներկայացրել Մասիս քաղաքում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրները, որոնցից են` կանաչ տարածքների բացակայությունը, համայնքին մոտ գտնվող աղբավայրը, խմելու ջրի վատ մատակարարումը  եւ վատ որակը և այլն:

«Ներկայիս աղբավայրը գտնվում է Մասիս քաղաքին շատ մոտ, ընդգրկում է մոտ 10 հա տարածք: Աղբահանությամբ զբաղվող ընկերությունը լիցենզիան ստացել է 99 տարով, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ նման տարածքում աղբավայրի գոյությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի վարձակալողի հետ խզվի նախկին պայմանագիրը, եւ փորձենք գտնել ճիշտ լուծում, անգամ` նոր աղբավայրի տեղ որոշելու եւ քաղաքից աղբավայրը հեռացնելու տարբերակով»,- կենտրոնի համակարգողին ասել է քաղաքապետ Համբարձումյանը եւ անդրադարձ արել նաև խմելու ջրին, որն այսօր մասիսցիներին մատակարարվում է ցածր որակով եւ ընդամենը մի քանի ժամով:

Քաղաքի կոյուղու, հեղեղատարների եւ դրենաժային համակարգի հետ կապված` համայնքապետը նշել է, որ դրանք գրեթե գոյություն չունեն, եւ այս առումով նույնպես աշխատանքները շատ են:

Քաղաքապետը նաեւ ցանկություն է հայտնել, որ նմանատիպ մի կենտրոն էլ բացվի  հենց Մասիսում, որ առողջ եւ սերտ համագործակցության արդյունքում փորձեն լուծում տալ առկա բնապահպանական հիմնախնդիրներին:

Կենտրոնի համակարգողը Դ. Համբարձումյանին տեղեկացրել է, որ նախատեսում է բնապահպանական տեղեկատվական դասընթացների շարք սկսել նաեւ Մասիս քաղաքի հանրակրթական դպրոցներում, ինչը ողջունվել է:

Գալուստ Նանյան

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930