«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու,
խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Լևոն
Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ
Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական
կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ այլ աշխատակիցներ:
Վերջիններս հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված
իրավիճակը քննարկել նաև կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են
բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների
կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները: Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն