Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել:
Ս.թ. նոյեմբերի 5-ից Արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ազատվել է Վառնայի «Ս. Սարգիս» եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և նշանակվել թեմի փոքր ծխերի` Դոբրիչի, Շումենի, Սիլիստրայի, Սլիվենի, Խասկովոյի, Ստարա Զագորայի և Պազարջիկի հայկական եկեղեցիների այցելու հովիվ:
Միաժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով Բուլղարիայում հոգևոր ծառայության կոչված Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը նշանակվել է Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ:
Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվան