Լրահոս
Օրվա լրահոսը

Տաջիկստանում կանգնեցրել են նախագահի գրքի արձանը

Նոյեմբեր 28,2016 18:21

Տաջիկստանի Գիսար քաղաքում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի «Տաջիկները պատմության հայելում» գրքին: Բացված գրքի տեսք ունեցող հսկայական քանդակը կշռում է մեկ տոննա, այն ունի 4 մետր բարձրություն և 6 մետր լայնություն: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը:

Վերջին 20 տարվա ընթացքում Ռահմոնը գրել է ավելի քան 20 գիրք: «Տաջիկները պատմության հայելում» գիրքը լույս է տեսել 2002թ., դրանում պատմվում է 5000 տարվա ընթացքում տաջիկների ճակատագրի մասին:

Հուշարձանը ժամանակավորապես տեղադրվել է Գիսարի քաղաքապետարանի դիմաց, որտեղ բերում են դպրոցականների, որպեսզի նրանք դաստիարակվեն հայրենասիրության ոգով: Շուտով քանդակը կտեղադրվի քաղաքի ամենաբանուկ կենտրոնում:

Քանդակը պատրաստվել է նախագահական դպրոցի ուսուցիչների նախաձեռնությամբ՝ տեղի ձեռնարկատերերի միջոցներով:

Տաջիկստանի օրենքները չեն թույլատրում հուշարձան կանգնեցնել Ազգի առաջնորդին նրա կենդանության օրոք, սակայն Գիսարի կրթության ոլորտի աշխատակիցները այլ ելք են գտել իրենց հարգանքը ցույց տալու:

Քննադատները նշում են, որ երկրում ուժգնացել է անձի պաշտամունքը. եթե նախկինում նախագահին ձոնում էին պոեմներ և էսսեյներ, ապա այժմ հուշարձան են կանգնեցնում նրա գրքին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930