Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոսը՝ «1000 դրամի օրինագծի» եւ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ական դառնալու մասին

Նոյեմբեր 28,2016 18:17

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը համոզված է, որ «1000 դրամի օրինագիծը» իսկապես անհրաժեշտ է եւ օգտակար, քանի որ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքները դժվար կացության մեջ են: «Շատերն օրինագծի բացասական կողմերն են տեսնում, բայց դա իրենց կարծիքն է: Իհարկե, բացասական կողմերը ճիշտ են մատնանշում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ինչպես է լուծվելու ստեղծվելիք հիմնադրամի հանդեպ հանրության վստահության բացակայության խնդիրը:

Խնդրեցինք կարծիք հայտնել նաեւ այն մասին, որ ըստ որոշ ազատամարտիկների՝ պետք է կենտրոնացնել կամավորական ուժերը եւ պատրաստ լինել Ադրբեջանի հարձակմանը: «Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ: Ուղղակի այստեղ պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք, ոչ թե ինքնուրույն թողենք գնան»,-ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ական  դառնալը Կոմանդոսը չմեկնաբանեց, բայց ասաց, որ նա ճիշտ քայլ է արել:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930