ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են խորհրդարանի 4-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը, որոնց մասին համապատասխան հաղորդումներ են ներկայացրել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ժամը՝ 11:00-ին:
Համաձայն կանոնակարգի, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ