Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ժողովուրդ ջան, իմաստը ո՞րն է այդ կուսակցության». Շարմազանովը՝ կուսակցությունների ինքնալուծարման մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2016 17:53

«Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, պետք է գիտակցենք, որ ժողովրդավարությունը նախեւառաջ ազատ, բաց մրցակցություն է, չպետք է մենք արհեստականորեն խոչընդոտենք որեւէ քաղաքական ուժի մասնակցությանը»,- այսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ պետք է կարողանան հնարավորինս գնալ ազատականացման ճանապարհով: Բայց դա չի նշանակում, որ մեկ-երկու հոգով կարող են կուսակցություն ստեղծել, դրա համար կա ՀԿ, ուստի որոշ սահմանափակումներ պետք են. «Մենք պետք է կարողանանք ՀԿ-ն կամ «Գարեջրի սիրահարների միությունը» տարբերակել քաղաքական կուսակցությունից»:

Նա ասաց, որ աստիճանաբար պետք է գնան նրան, որ այն կուսակցությունները, որոնք մի քանի գումարման ԱԺ-ում չեն լինում, ինքնալուծարվեն. «Եթե կուսակցությունը 15 տարի շարունակ չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, ՏԻՄ ընտրություններին, լավ, ժողովուրդ ջան, իմաստը ո՞րն է այդ կուսակցության, ո՞րն է դրա իմաստը»:

Էդուարդ Շարմազանովը առաջարկում է գնալ ոչ թե ռադիկալ, այլ՝ զգուշավոր բարեփոխումների ճանապարհով:

Նա մաղթեց, որ ինչպես մեկ գիշերում 7000 հոգի ՀՀԿ-ական դարձան, ընդդիմադիրների կուսակցություններն էլ մեկ գիշերում համալրվեն 20 հազար անդամով:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Լավ մաղթանք է, բայց եկեք իրականությունից խոսենք»: Նա ընդգծեց, որ իշխանությունը միահեծան մոնոպոլ համակարգ է ստեղծում, այդ համակարգում որտեղի՞ց 20 հազար մարդ, որ մտնի ընդդիմության շարքերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930