Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Մենք հաշվետու ենք և՛ մեր ընտրողներին և՛ ամբողջ հասարակությանը

Նոյեմբեր 28,2016 17:00

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պարզաբանումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի առնչությամբ:

-Տիկին Նաղդալյան, ինչու՞  էր ՀՀԿ 16-րդ համագումարում հնչած ՀՀ նախագահի ելույթում վերլուծվում և համեմատականներ տարվում  2007-ի և ներկայիս իրողությունների միջև:  

-Նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարը մեր երկրի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն էր՝ իշխող կուսակցության համագումարը, որի ընթացքում հնչած ՀՀ նախագահի հաշվետու ելույթը կուսակցության ղեկավարի ելույթ էր:

2007 թվականից առ այսօր Հանրապետականը ներկայացել է երկու նախընտրական ծրագրերով՝ 2007-2012 թթ և 2012-2017 թթ: Մեր ղեկավարի կողմից  ներկայացված հաշվետվության ժամանակահատվածը հենց այդ տրամաբանական հենքն ուներ:

Ասեմ ավելին՝  2007 թվականին Սերժ Սարգսյանը դարձավ և՛ ՀՀԿ նախագահ, և՛ երկրի վարչապետ, ով պատասխանատու էր երկրի տնտեսական զարգացման համար: Մենք հաշվետու ենք և՛ մեր ընտրողներին և՛ ամբողջ հասարակությանը, քանզի, ստանալով մեր քաղաքացիների վստահության քվեն, աշխատել ենք կյանքի կոչել երկրի զարգացման մեր տեսլականը՝ հաղթահարելով առկա խոչընդոտներն ու համարժեք արձագանքելով մարտահրավերներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930