«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կանխատեսմամբ, ապրիլյան ընտրություններից հետո կարող է թափ առնել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը եւ դա լավատեսություն է ներշնչում։
«Ինչ որ լավ բաներ եղել են, սակայն դրանք քիչ են, գլխավորը քիչ են եղել վատ բաներ»,-ասաց նա, միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած զարգացման նախապայմանը ժողովրդի եւ հասարակության գիտակրթական մակարդակն է։
« Ցավոք, մենք ոչ միայն զիջում ենք համաշխարհային առաջատարներին, այլ նաեւ մեր հարեւաններին, Վրաստանին Ադրբեջանին եւ Թուրքիային։ Մասնավորապես Թուրքիայի համալսարանները գտնվում են վարկանիշային աղյուսակի առաջին 1000-յակում, իսկ մենք գտնվում ենք 2700 –րդ տեղի մոտ։ Վերջին 25 տարում 10 անգամ իջել է Հայաստանում գիտնականների, ինժեներների եւ այլ մտավոր գործիչների թիվը։ Դա իր հերթին ազդում է որոշումներ կայացնելու մակարդակի վրա»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում