Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն յոթ հազար հոգու սրտո՞ւմ է (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2016 16:15

«Միգուցե սովետը չէի հիշի, եթե չլիներ քվեարկությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ՀՀԿ համագումարին հետեւելով ոչ վաղ խորհրդային անցյալը չհիշեցիք՞, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Այ հենց քվեարկությունը գալիս էր ու միաձայն, լավ է, ուռա, բնականաբար, սա հիշեցնում էր, թե որտե՞ղ ենք այդ ամենը տեսել, դա կլիներ խորհրդային անցյալը, թե կլիներ երկրներ, որտեղ միակուսակցական իրավիճակ է: Մի կողմից ներկայացվում է, որ մենք պետք է մրցակցային քաղաքական դաշտ ունենանք, պետք է փոխվենք ու փոփոխությունը պետք է սկսվի մեզանից և միգուցե պետք էր, որ այդ փոփոխության մեջ տեսնեինք, որ ՀՀԿ-ից մեկը կգա ու կասի, որ մի փոքր այլ գաղափար ունի , այլ տեսլական ունի, միգուցե ասի, որ ձեռնպահ է և այդ դեպքում գոնե կտեսնեինք, որ ներքին քննարկում կա»,- ասաց նա:

Իսկ իր կարծիքով որո՞նք էին Սերժ Սարգսյանի ելույթի քաղաքական մեսիջները`մեր հարցին, պատգամավորը պատասխանեց. «Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի բոլոր ելույթները շատ լավն են, ինչը մենք նայել ենք, շատ լավ տեքստ է, այդ իմաստով, յուրահատուկ ձևով տարբերվում է մյուսներից, բայց ինձ թվում է, որ մենք բոլորս սովորել ենք, որ ելույթը, տեքստը և մեր կյանքում իրականությունը կամ գործողությունները տարբեր բաներ են: Ի՞նչ իմաստ կա նստել և ասել՝ ինչ գեղեցիկ մեսիջներ են փոխանցվում. լավ կլինի, որ կյանքում տեսնենք այդ ամենը»:

Մանրամասները`տեսանյութում

Ի դեպ, Թեւան Պողոսյանն ասաց, որ որեւէ քաղաքական ուժից անդամակցելու առաջարկ չի ստացել, ոչ էլ ինքն է փորձում բանակցությունների մեջ մտնել` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Թե ի՞նչ կլինի հետագայում`կյանքը ցույց կտա: Չի բացառվում, որ ինքը կուսակցություն հիմնադրի:

Խոսելով այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանից հետո 7000 հոգի անդամակցեցին ՀՀԿ-ին, Թեւան Պողոսյանն ասաց. «Սա միգուցե մեսիջ էր՝ թե նայեք, ես այս մարդն եմ, որ միայն իմ անունի հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. կուսակցությունը չի՞ նայում էդքան հոգուն ոնց են ստուգելու: Կարող են լինել մարդիկ, որոնք կապ չունեն իրենց որևէ արժեքի կամ գաղափարի հետ, հնարավոր է այնպիսի գործողություններ են արել, որ իրենցով այլ մարմիններ պետք է զբաղվեն»: Առհասարակ, Թեւան Պողոսյանը կարծում է, որ որեւէ կուսակցությանն անդամակցելը մարդու սրտից պիտի գա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930