Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Սամվել Սերոբյանը այսօր հիվանդանոց տեղափոխվեց հենց դատարանից: Հիշեցնենք, որ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստն այսօր հետաձգվել էր վկայի ինքնազգացողության վատացման պատճառով: Նրա համար շտապօգնություն էին կանչել, երիտասարդը հիվանդանոց տեղափոխվեց հենց շտապօգնությամբ:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը։ Նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ