ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումն է:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար անհասկանալի է կուսակցությունների գրանցման լիբերալացումը. «Նոնսենս է: 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, որ պիտի գրանցվեն»:
Նա ասաց, որ Հայկազյան եւ Սուքիասյան բառարանում էլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն. «Սա նորմալ բան չէ, 79-ից առնվազն 70-ը մարդ կուսակցություն է, որոնց գոյության մասին մենք իմանում ենք ընտրությունների ժամանակ, երբ պիտի գնան կցվեն որեւէ խոշոր կուսակցությանը՝ փող ուզելու եւ տվյալ կուսակցությանը սատարելու համար: Հիմա մի տասն էլ հերթի են կանգնած, որ գնան գրանցվեն»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դեմ չի լիբերալացմանը, բայց այս «աջապսանդալը» բերելու է վատ հետեւանքների, լուրջ վնաս են հասցնելու քաղաքական համակարգին: Նա հարցրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ մի՞թե հնարավոր չէ ինչ-որ ֆիլտր դնել:
Կարդացեք նաև
Նախարարը պատասխանեց. «Ես էլ եմ համարում, որ 79 գրանցված կուսակցությունը ՀՀ-ի համար, մեղմ ասած, ճոխություն է, շքեղություն եւ ավելորդություն: Համաձայն եմ, որ մենք կուսակցությունների կայացման խնդիր ունենք»: Նախարարն ասաց, որ գործող օրենքը բավականին խիստ պահանջներ էր դնում, եթե պետական մարմինը ստուգեր՝ 2000 անդամ ուներ, թե չուներ, գրանցումից հետո անդամների թիվը որքան է: Բայց արդարադատության նախարարությունը չի, որ պիտի ասի՝ դու մարդ կուսականություն ես, ծառայություն մատուցելու համար ես ստեղծվել. «Նրանց գնահատողը ընտրողն է, իսկ ընտրողն այսօր իր գնահատականը տվել է»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինչքան ազատ թողես դաշտը, բյուրեղացման գործընթացն այնքան արագ կգնա: Երբ ստիպում ես, որ տարածքային ստորաբաժանումներ պետք է ստեղծես, չի բացառվում, որ կուսակցությունները կգնան խոշոր քաղաքական ուժերի մոտ, փող կուզեն, որ բացեն տարածքային կենտրոններ:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե նախարարությունը հետամուտ լիներ, կատարեր օրենքի պահանջը, 79 կուսակցությունները չէին լինի: Սա բերելու է մի վիճակի, երբ քաղաքական բիզնեսը բարգավաճելու է. «Ո՞նց եք պայքարելու մի բանի դեմ, երբ ԺԵԿ-ի պետից բռնած մինչեւ ամենավերջին պաշտոնյան, օրինակ եմ բերում մինչեւ համագումարյան ժամանակաշրջանը, 7000 մարդու իրենց կամքից հակառակ մտնեն կուսակցություն»:
Արփինե Հովհաննիսյանը հարցրեց՝ դուք փաստեր ունե՞ք, որ իրենց կամքին հակառակ են այդ 7000 մարդուն կուսակցական դարձրել: Նա կոչ արեց փաստերով խոսել. «Հայտարարել, որ 7000 մարդը իրենց կամքին հակառակ է եղել, կարծում եմ՝ չափազանցություն է»:
Ինչ վերաբերում է 79 կուսակցություններին, նախարարն ասաց, որ ԱԺ-ում էլ որեւէ մեկը չգիտի նրանց բոլորի անունները: Արփինե Հովհաննիսյանը համաձայն է, որ դա լավ բան չի ասում երկրի մասին, բայց համաձայն չէ, որ քաղաքական մահակով պետք է հարցերը լուծել եւ օրենքում կոշտ պահանջներ գրելով՝ ֆիլտրել նրանց. «Դա նշանակում է գնալ հետեւից այդ 2000 հոգու տուն, անձնագրով ճշտել՝ դու սրա անդամ ես, թե սրա»:
Դա, ըստ Արփինե Հովհաննիսյանի, անընդունելի է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամբողջ ազգը դարձել է կամ աղանդավոր կամ կուսակցական…
Ազատ ու անկախ մարդ չի մնացել երկրում….
Ով չի հասկանում թե այդ 7000 -ն ինչպես ու ինչու դարձավ ՀՀԿ -ական…
Ամեն ինչի համար չէ, որ փաստեր են պետք… Գոյություն ունի նաև լոգիկա, տրամաբանություն կոչված հասկացություն , ըստ որի շատ պարզ կբացատրվի 7000-ի մուտքը