Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ անդամ լինելը վարչապետին չի կաշկանդի

Նոյեմբեր 28,2016 15:46

«Դա նշանակում է ներկուսակցական որոշումների կայացման համատեքստում որոշակի պատասխանատվություն: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում, թույլ տվեք առաջին նիստը կայանա, հետո մանրամասն կպատմեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն` անդրադառնալով իր՝ ՀՀԿ ԳՄ դառնալու որոշմանը:

Արփինե Հովհաննիսյանին դեռ չեն ասել, թե 2017-ից հետո ինքն ի՞նչ պաշտոն է ունենալու: Հիշեցնենք, ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2017 թվականին էլ ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու:

Լրագրողներից մեկը նախարարին հարցրեց` իսկ ձեզ պաշտոն խոստացե՞լ են: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված «խոստում» ձևակերպումն ինքնին կոռեկտ չէ, ոչ այդպիսի ձևաչափ կա…»:

Անդրադառնալով նախագահի`այդ հայտարարությանը, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դա կառավարությանը եւ վարչապետին տրված վստահության քվե էր եւ հավաստումը նրա, որ բարեփոխումների գիծը շարունակվելու է. «Նախագահն ընդամենն ասում էր՝ եթե Հանրապետականը հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարության վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը»:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ ՀՀԿ-ին անդամակցելով՝ վարչապետը կորցրեց իր հեղինակությունը, և իրական բարեփոխումներ չպետք է ակնկալել, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, կուսակցությանն անդամակցելը տվյալ անձի որոշումն է: Այդ մեկնաբանությունները ուղղակի ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտարարել: Բայց բոլորովին այլ հարց է՝ տվյալ կարծիքն արտահայտողը և այդ կարծիքի ենթադրյալ սուբյեկտը, կիսո՞ւմ է այդ կարծիքը, թե՞ ոչ»:

Լրագրողներից մեկի հարցին`բարեփոխումներ անելիս՝ ՀՀԿ անդամակցությունը չի՞ կաշկանդի վարչապետին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ ոչ: Դուք ինքներդ էլ ընդունում եք, որ կառավարությունը տարբեր գերատեսչությունների մակարդակով իրականում սկսել է մի ընթացք, որտեղ դուք էլ ամեն օր տեսնում եք, որ քայլ առ քայլ ինչ-որ բան է փոխվում: Շատ նախագծեր չէիք էլ հավատում, որ ինչ-որ տեղ կհասնեն և այլն: Քայլեր են կատարվում, էդ քայլերի հաջորդականությունը կտեսնեք, գնահատականն էլ հետո կտաք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930