Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց: Երբ հերթը հասավ նույն ինստիտուտի կուրսանտ Սամվել Սերոբյանի ցուցմունք տալուն, վերջինս հայտարարեց, որ իրեն լավ չի զգում՝ սրտխառնոց, գլխացավ ունի: Դատարանի որոշմամբ «շտապօգնություն են» են կանչել: Սամվել Սերոբյանին այս պահին տրամադրվում է անհրաժեշտ բուժզննում:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը։ Նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ