Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետարանում քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները

Նոյեմբեր 28,2016 14:10

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պատասխանատուների հետ: Մասնավորապես` վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ առանձնազրույցում քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաեւ երկու տարի առաջ ՀՀ կառավարության կողմից հաստատված` Արարատի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի` բնապահպանության ոլորտի խնդիրները եւ ռազմավարությունը:

Կենտրոնի համակարգողը եւ վարչության պետը մանրամասնորեն քննարկել են մինչ օրս կատարված բնապահպանական աշխատանքները, մասնավորապես` Արարատյան արտեզյան ջրահավաք ավազանի, արոտավայրերի, օդային ավազանի եւ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ մարզի ոչ մետաղական հանքավայրերի շահագործմանը եւ դրա արդյունքում առաջ եկած խնդիրներին:

Քննարկմանը միացել է նաեւ վարչության` բնապահպանական հարցերով զբաղվող գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը, ով համակարգողի հետ մանրամասն զրուցել է մարզում առկա բնապահպանական որոշ խնդիրների մասին:

Համակարգողը նաեւ ներկայացրել է, թե անցած երկու ամսում ինչ գործունեություն է ծավալել Արարատի Օրհուս բնապահպանական – տեղեկատվական կենտրոնը, եւ առաջիկայում, ըստ նախատեսվածի, ինչ ծրագրեր պետք է իրականացվեն: Հատկապես կարևորվել է հասարակության էկոկրթությունը:

Վարչության պետը ողջունել է Օրհուս կենտրոնի կողմից իրականացվող` բնապահպանական դասընթացների շարքը եւ նշել, որ կարեւոր է այն հանգամանք, որ Արարատի Օրհուս կենտրոնն իր ծրագրերում ընդգրկել է ամբողջ մարզը` 4 տարածաշրջանները՝ Մասիս, Վեդի, Արարատ եւ Արտաշատ: Նա նաև կենտրոնի համակարգողին շնորհակալություն է հայտնել, որ նա սերտ համագործակցում է վարչության մասնագետների հետ, բնապահպանական տեղեկատվություն փոխանակում:

Վերջում քննարկման մասնակիցները պայմանավորվել են հաճախակի դարձնել իրենց հանդիպումները եւ փորձել լուծում գտնել առկա բնապահպանական խնդիրներին:

 

Գալուստ Նանյան

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930