«Մեդիա Կենտրոնում» այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ հարցին, թե ինչու 2007թ.-ին Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահ ընտրվելուց հետո մինչ օրս այդ պաշտոնն այլ անձ չի զբաղեցրել: «Խնդիր չկա, երբ մեկ անձը վայելում է իր կուսակիցների վստահությունը եւ շարունակում է պաշտոնավարել,-ասաց Արմեն Աշոտյանը, ապա նշեց,-ՀՀԿ-ն միակն է, որն իր գոյության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել ու վերապրել՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան…ո՞ւր է այսօր ՀԺԿ-ն…»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին անդամակցած վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ դառնալու լուրերին, Արմեն Աշոտյանի խոսքով՝ վաղ է խոսել այդ մասին. «Մենք դեռ պետք է համապատասխան նիստ ունենանք»:
Արմեն Աշոտյանը նաեւ ակնարկեց, թե լրատվամիջոցներն են գեղարվեստականորեն ձեւակերպել, որ Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո ՀՀԿ-ին «մեկ գիշերում» 7000 մարդ է անդամակցել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ