Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների հարազատներն, երկրապահները ծաղկադրում արեցին բակում ի փառս 5-րդ բրիգադի տեղադրված խաչքարին

Նոյեմբեր 28,2016 14:03

Նոյեմբերի 28-ին նշվում է 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման տարեդարձը: Ուշագրավ մի զուգադիպությամբ այս տարի հենց նույն այդ օրն անցկացվեց առաջնագծում զոհված քաջերի փառաբանման ավանդական, երկրապահական միջոցառումը: Զոհվածների հարազատները, երկրապահներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ ծաղկադրում արեցին ԵԿՄ վարչության բակում ի փառս 5-րդ բրիգադի տեղադրված խաչքարին:

Զոհվածների փառաբանման միջոցառումը մեկնարկեց հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնանքի խոսքով:

Հերոս նահատակների հոգու հանգստյան համար բարձրացված աղոթքից հետո խոսք ասաց ազատամարտիկ, բարերար Վահե Բադալյանը, ով նաեւ արդեն երրորդ տարին միլիոնական դրամ նվիրաբերեց տարվա ընթացքում մարտական հենակետերում, առաջնագծում զոհված զինծառայողների, կամավորականների հարազատներին:

Նահատակ քաջերի հարազատների անունից ելույթ ունեցավ Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը: Նա նշեց, որ իր երազանքն է, որ իրենց զավակների նահատակման վայրեր կարողանան գնալ առանց զինվորականների ուղեկցության, որ այդ վայրերը լինեն ոչ թե սահմանին, այլ՝ խոր թիկունքում:

Երկրապահի հետ գործակցության հուշագիր ստորագրած կառույցների անունից զոհվածների փառաբանման խոսքով հանդես եկավ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նախարարության բարձրագույն պարգեւ Ոսկե հուշամեդալով պարգեւատրեց բարերար Վահե Բադալյանին, նաեւ ընդգծեց, որ ապագային միտված հեռանկարային, հայրենասիրական քայլ է Պատանի երկրապահ հայրենասիրական կառույցի գործունեությունը: Հենց միայն դրա համար էլ արժե Երկրապահին շնորհակալ լինել:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանն ընթերցեց Երկրապահի առաջնորդ Մանվել Գրիգորյանի հրամանը՝ բարերարի ծնողներին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով, իսկ Վահե Բադալյանին «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով պարգեւատրելու մասին:

Հերոս նահատակների փառաբանման հայրենասիրական միջոցառումն ավարտվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ելույթով: Զորավարը նշեց, որ առաջնագծում նահատակված քաջերի օրինակով են դաստիարակվում, կրթվում պատանի, երիտասարդ երկրապահները: Նահատակների հարազատներին էլ գեներալն ասաց, որ իրենց զավակները ոչ թե մահացել, այլ՝ գիտակցված մահն ընտրելով անմահացել են:

Բրիգադի օրվա կապակցությամբ ծաղկադրումներ եւ հիշատակի միջոցառումներ անցկացվեցին ամբողջ Հանրապետությունում: Մասնավորապես՝ կայացավ ավանդական միջոցառումը կենտրոնական հավաքակայանի տարածքում 5-րդ բրիգադի պատվին կանգնեցված խաչքարի մոտ:

Եռասերունդ երկրապահական ընտանիքը այցելեց Եռաբլուր՝ հարգելու Արցախյան պատերազմում զոհվածների եւ անհայտ կորածների հիշատակը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930