Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վկա. Ոստիկանները բռնություն չեն գործադրել լրագրող Հայկ Բադալյանի նկատմամբ

Նոյեմբեր 28,2016 13:46

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 28-ին, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում էր «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաներ: Վկա Հակոբ Մկրտչյանը հայտնեց, որ ծառայում է ՊՊԾ գնդում որպես հրամանատարի տեղակալ: Հունիսի 23-ի ծառայության ժամանակ հրահանգված էր փողոցը ազատել: Ինքը նկատել է, որ ոստիկանական գործողությունների ժամանակ գործով ամբաստանյալներ Արթուր Այվազյանը, Տաճատ Նորատունկյանը փորձում են քաղաքացու բերման ենթարկել: Իրեն ասել են, որ քաղաքացին՝ գործով տուժող, «Ֆոտոլուրի» լրագրող Հայկ Բադալյանը հայհոյանքներ է հնչեցրել իրենց հասցեին: Տուժողը հրաժարվում էր ոստիկանության բաժին գնալուց եւ անկանոն շարժումներ է արել, իսկ ինքը միջամտել է, որ Հայկ Բադալյանին վնասվածքներ չհասցվեն եւ նրա տեսախցիկը չվնասվի:

Հակոբ Մկրտչյանը մեղադրողի հարցին պատասխանեց, որ Հայկ Բադալյանին բերման ենթարկելիս տեսել է լրագրողի վկայական եւ տեսախցիկ, եւ կողքից ինչ-որ քաղաքացի հուշել է, որ բերման ենթարկվողը լրագրող է: Վկան հայտնեց նաեւ, որ Բադալյանը ոստիկանների նկատմամբ բռնություն չի գործադրել, նույնը ոստիկանները: Նա պնդեց, որ չի լսել հայհոյանքը, պարզապես վստահել է Այվազյանին եւ Նորատունկյանին: Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը հետաքրքրվեց, թե վկան արդյոք Ազատության հրապարակում տեսե՞լ է ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին, Հակոբ Մկրտչյանը պատասխանեց, որ հունիսի 23-ի ընթացքում նրան ընդհանրապես չի տեսել:

Հիշեցնենք՝ Տաճատ Մհերի Նորատունկյանին,Արթուր Վաչագանի Այվազյանին, Կոստան Ֆերդինանդի Բուդաղյանին,Դավիթ Սամվելի Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական օրինական գործունեությանը,ինչպես նաև Աշոտ Բոյաջյանի, լրագրող Արթուր Պապայանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930