Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիտա Հակոբյան. 1 լաբորատորիայում ստուգել ու ասել` խախտում կա, ճիշտ չէ

Նոյեմբեր 28,2016 13:44

Մելիտա Հակոբյանը, որը Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահն է, մի ընկերության արտադրած մսամթերքից ոսկոր է հանել: Այդուհանդերձ, տիկին Հակոբյանը չի գտնում, որ հայկական շուկայում արդեն հեղինակություն ունեցող մսամթերք արտադրող ընկերությունների արտադրանքը վատն է, ինչպես որ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ ու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` հղում կատարելով լաբորատոր փորձաքննության արդյունքներին:

Այսօր «Նոյյան տապան» ակումբում Մելիտա Հակոբյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը մշտապես ուսումնասիրություններ է անցկացրել մսամթերք, կաթնամթերք եւ այլ սնունդ արտադրող ընկերություններում եւ կոնկրետ այն ընկերություններում, որոնց անունները վերջերս շրջանառվում էր, նրանց արտադրանքում խնդիրներ չի հայտնաբերել:

Մելիտա Հակոբյանը պնդում է, որ տվյալ ապրանքներից նմուշառումները ճիշտ չեն կատարվել, դրանք առնվազն երեք լաբորատորիաներում պետք է ստուգվեն եւ միայն մեկ լաբորատորիայով հետեւություններ չարվեն. «40-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների մոտ եղել ենք, տեսել ենք, որ խախտումներ չկան»:

melita_hakobyan_2

Մեր այն դիտարկմանը, թե տվյալ ընկերությունները պատասխանատվության չեն կանչել ո’չ տվյալ լաբորատորիային, որը տվյալ դեպքում Ստանդարտ Դիալոգն է եղել, ո’չ` իրենց արտադրանքի վերաբերյալ հայտարարություն անող կառույցներին, ինչը նշանակում է, որ ընդունել են լաբորատոր փորձաքննության արդյունքները, տիկին Հակոբյանը պատասխանեց` նրանք պարզապես չեն ուզում խնդիրների ու դատական քաշքշուկների մեջ ընկնեն: Ըստ նրա, իրենց ակադեմիան պատրաստ է տվյալ լաբորատորիայի կատարած հետազոտության արդյունքները վիճարկել:

Ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի խոսքերով,

կան արտադրողներ, որոնց սննդամթերքը երբեմն չափորոշիչներին չի համապատասխանում կամ մակնշումները ճիշտ չեն կատարում` սպառողին մոլորեցնելով եւ նրանց անունները իրենց կազմակերպությունը հրապարակում է: Ըստ նրա, օրինակ` կաթնամթերք արտադրող որոշ ընկերություններ չեն մակնշում, որ արտադրանքում չոր կաթ` կաթի փոշի են օգտագործում եւ տուփի վրա գրում են` անարատ կաթից, սակայն դա դեռ չի նշանակում, որ ընկերության արտադրանքը անորակ է, պարզապես մակնշումն է խախտումներով, քանի որ բոլոր կաթնամթերք արտադրողներն էլ որոշ տոկոս չոր կաթ օգտագործում են:

Ինչ վերաբերում է ներկրված մսամթերքին, ապա տիկին Հակոբյանը վստահեցնում է, որ այն նույնպես որակյալ է եւ լաբորատոր փորձաքննություն է անցնում. «Եթե մեր շուկայում ինչ որ մի բան այն չի լինում եւ պետք է վնաս հասցնի ազգաբնակչությանը, մենք դրա մասին բարձրաձայնում ենք»:

Ամանորին ընդառաջ, սպառողների պաշտպանները խորհուրդ տվեցին`
միանգամից կիլոներով չգնել եւ առնվազն երկու օրը մեկ սնունդը թարմ գնել:

«Որպեսզի թարմ լինի, քո հյուրին էլ չթունավորես, դու էլ չթունավորվես»,-ասաց տիկին Հակոբյանը: Ըստ նրա. «Ես մարդ գիտեմ, որ արդեն շոկոլադները զակատ է արել, բաստուրման թաց շորով փաթաթել է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930