Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները

Նոյեմբեր 28,2016 13:29

Հաշվի առնելով, որ 2016թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, աշխատակազմի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային կետերի և վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատանքը մինչև ժամը 19.30-ը կազմակերպելու ուղղությամբ:

Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Ինքնակամ շինության քանդման աշխատանքներ իրականացվել են մեկ հասցեում:
ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 59 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել երթուղիներում շարժակազմերի՝ հատկապես երեկոյան ժամերին անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 54 վարչական արձանագրություն: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի էտը: Շարունակվում են նաև աշխատանքները՝ փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու, ինչպես նաև կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի առողջապահության վարչությանը և 12 վարչական շրջանների համապատասխան բաժիններին հանձնարարվել է սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները և շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930