Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ մտնելու դիմումով վարչապետը հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2016 13:16

«ՀՀԿ մտնելու դիմումով վարչապետը հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, որ ինքը հրավիրյալ չէ մեր քաղաքական իրականության մեջ եւ կառավարությունում գործադիր տնօրեն չէ, այլ պատրաստ է լինել քաղաքական կերպար»,-«Մեդիա Կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ «ինտրիգ» կլիներ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը չանդամակցեր ՀՀԿ-ին:

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց համագումարում հնչած հայտարարությունը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը. «Մենք ազնիվ ասացինք դա՝ ընտրություններից վեց ամիս առաջ: Սրանով եւս մեկ անգամ հաստատում ենք, որ ոչ թե իրավիճակային լուծումներ ենք տալիս, այլ ռազմավարական ծրագիր: Ուրախ կլինեմ, որ մյուս քաղաքական ուժերն էլ ասեն՝ ո՞վ է իրենց թեկնածուն»:

Հարցին՝ «2018թ. հետո՞ էլ է Կարեն Կարապետյանը լինելու վարչապետ», Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Քաղաքականությունը կանխատեսելի է որոշակի շրջանակներում: Խորհրդարանական ընտրությունների քվեն է ծնելու եւ ձեւավորելու ՀՀ-ում իշխանությունը»:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե երբ են քաղաքացիները զգալու Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի գործակցության արդյունքները: Նա նախ վստահություն հայտնեց, որ Կառավարության ծրագիրը շատ հստակ է. «Որպեսզի քաղաքացին ինքն իրեն խոստովանի, որ զգում է փոփոխություն, պետք է ժամանակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930