Հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածը համարվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվ շրջան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուռուցքաբան, վիրաբույժ Արամ Բադալյանն ասաց, որ շնչառական հիվանդությունների նշանները շատ նման են կոկորդային ուռուցքների հիվանդությունների նշաններին.
«Հաճախ հիվանդներն ամիսներով բուժվում են թերապևտների մոտ, հետո միայն պարզում, որ դա մրսածություն չէ, այլ ուռուցքային հիվանդություն: Բայց Երևանում գոնե հիվանդները ժամանակին կարողանում են դիմել ուռուցքաբանին, բայց եթե մարզերից են գալիս, կատաստրոֆիկ արդյունքներ ենք ունենում, գալիս են արդեն խայտառակ տարածված ուռուցքներով»,-նշեց բժիշկը:
Նրա խոսքով՝ սուր շնչառական հիվանդությունների եւ քիթ-կոկորդային ուռուցքների ախտանիշերը 90 տոկոսով նման են իրար.
Մանրամասն՝ կարդացեք այստեղ