Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է կուլ տալ տեղեկատվական խայծը». Աշոտյանը՝ ռուսերենի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2016 12:53

«Մեդիա Կենտրոնում» ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսի ժամանակ այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու եւ Լեւոն Մկրտչյանի՝ հանրակրթական համակարգում ռուսերենին առավել բարձր կարգավիճակ տալու հայտարարությունների մասին:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ իր պաշտոնանկության ժամանակ հայտարարել է, որ չի անդրադառնալու կրթության ոլորտի խնդիրներին, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չլինի, ուստի Լեւոն Մկրտչյանի նշյալ հայտարարությունը չմեկնաբանեց՝ հավատարիմ մնալով խոստմանը:

Ինչ վերաբերում է ռուսերենը հետխորհրդային երկրներում երկրորդ պետական լեզու հռչակելու ռուսական կողմի հայտարարությանը, Արմեն Աշոտյանը նշեց. «Ո՞նց կարելի էր լրատվական մի մասով կուլ տալ այն խայծը, որը նետվեց մեր տեղեկատվական դաշտ: ՌԴ-ի ԱԳՆ-ի ինչ-որ պաշտոնյա հայտարարություն է արել, որը բերել ՀՀ-ում դարձնել են քաղաքական օրակարգ…Հայաստանում կարիք չկա երկրորդ պետական լեզվի, բայց դա պետք չէ սարքել վերնագիր, ակնհայտ է, որ կարիք չկա»:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ նշյալ թեման առհասարակ հայկական լրատվամիջոցների կողմից չպետք է մտցվեր քաղաքական օրակարգ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930