Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուստավ Մալերի 5-րդ սիմֆոնիան հնչեց Երիտասարդական նվագախմբի մեկնաբանմամբ

Նոյեմբեր 28,2016 11:18

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում թևածում էր Մալերի երաժշտությունը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներկայացրել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի Հինգերորդ սիմֆոնինան։

5-րդ սիմֆոնիան Մալերն ավարտել է 1902 թվականին, առաջին անգամ հնչել է 1904-ին հեղինակի ղեկավարությամբ։ Սիմֆոնիան ոչ սովորական կառուցվածք ունի. այն բաղկացած է 5 մասից, որոնք կոմպոզիտորը միավորել է 3 մեծ բաժիններում։

Ինքը՝ Մալերը, խոստովանել է, որ 5-րդ սիմֆոնիան շատ բարդ է կատարել։
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը նույնպես ընդգծում է, որ Մալերի 5-րդ սիմֆոնիան բավականին բարդ ստեղծագործություն է։ «Ոչ միայն տևողությունն է երկար, այլև փայտափողային գործիքներն են շատ ծանրաբեռնված աշխատում լարայինների հետ միասին։ Պետք է շատ հասուն լինել՝ 5 մասից կազմված այս սիմֆոնիան կատարելու համար։ Եվ այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ցույց տվեց, որ հասուն է նման ստեղծագործություն բեմ բարձրացնելու։ Ես մեծ բավականություն ստացա, ինձ շատ հաճելի էր ունկնդրել»,- ասում է վաստակաշատ պրոֆեսորը։

Ի դեպ, դժվար է հիշել, թե վերջին անգամ Երևանում երբ էր կատարվել այս ստեղծագործությունը։

Արմինե Սարգսյանն ունկնդիրների թվում էր։ Նա նկատում է, որ սիմֆոնիան փոխանցում է տարբեր տրամադրություններ՝ և՜ պայքար, և՜ լիրիկական հանգստություն. «Դժվար է բառերի միջոցով արտահայտել այն զգացողությունները, որ ապրում ես այդպիսի երաժշտության հետ շփվելիս: Պարզապես այն պետք է լսել, վայելել ու հարստացնել հոգին: Երիտասարդական նվագախումբը պարգևեց մեզ այդ պահերը»։
Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հաճախ է անդրադառնում Մալերի ստեղծագործություններին. 2015թ. նվագախումբը երևանյան հանդիսատեսին է ներկայացրել ավստրիացի հեղինակի ևս երկու մոնումենտալ կտավներ՝ Սիմֆոնիա թիվ 1-ը «Տիտան» և 6-րդ սիմֆոնիան, որը նաև կոչվում է «Ողբերգական» սիմֆոնիա։

Նոյեմբերի 26-ին կայացած համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ

https://www.youtube.com/watch?v=MDJLRYhneT4

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930