Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս մաքրել մուշտակները

Նոյեմբեր 28,2016 11:30

Ովքեր ունեն մորթե իրեր եւ մաքրման, թարմացման կարիք կա, կարող են հետեւել բնական միջոցներով մաքրման կանոններին:

Մորթին կփայլի, եթե շփեք գլիցերինի կամ քացախի մեջ թաթախված կտորով։
Խունացած մորթուն փայլ տալու համար լավ մանրացրեք ընկույզի միջուկը, լցրեք ծալած մառլյայի մեջ եւ քսեք մորթուն։

Մորթիները չի կարելի կախել արեւի տակ, քանի որ բաց գույն ունեցողները դեղնում են, իսկ գունավորները` գունաթափվում։

Մուշտակները պահելուց առաջ չորացրեք, թափ տվեք։

Մուշտակները պահեք պահարանում, կախիչից կախված։ Դրանք փաթաթեք թղթով եւ կարեք գործվածքի մեջ։ Թղթի եւ գործվածքի արանքում դրեք մի քանի կտոր նարնջի չորացած կեղեւ եւ ծխախոտի տերեւներ։

Դեղնած արհեստական սպիտակ մորթին լավ է մաքրվում կիտրոնահյութի եւ ջրի հավասար խառնուրդի մեջ թաթախված խոզանակով։

Սպիտակ մորթին լավ են մաքրում կարտոֆիլի ալյուրը եւ մանրաձավարը, որոնք պետք է լցնեք մորթու վրա եւ ձեռքով տրորեք։ Եթե մորթին շատ է կեղտոտ, կարտոֆիլի ալյուրին ավելացրեք այնքան բենզին, որ ստացվի թանձր շիլա եւ շիլան մազիկների հակառակ ուղղությամբ քսեք մորթուն եւ սանրեք մազիկների ուղղությամբ։ Թափ տալուց հետո փայտիկով թեթեւակի խփեք։

Մորթու վրայից քրտինքի եւ յուղի հետքերն անցկացնելու համար վերցրեք 1 թեյի գդալ անուշադրի սպիրտ, 3 թեյի գդալ աղ, լուծեք 0,5 լիտր ջրի մեջ, եւ այդ խառնուրդով սրբեք կեղտոտված մասերը։

Եթե մորթին ունի կարճ մազիկներ, կեղտաբծերը հին են, մաքրեք մազիկները հակառակ ուղղությամբ։

Մուշտակները կարելի է մաքրել աշորայի կամ եգիպտացորենի թեփով։ Թեփը տաքացրեք պղնձե կամ կավե ամանի մեջ։ Ձեռքով խառնեք այնքան ժամանակ, քանի դեռ ձեռքը չի այրվում, որից հետո մասմամբ սրբեք մուշտակը։ Եթե մուշտակը շատ է կեղտոտ, նույնը կրկնեք 2-3 անգամ։ Մաքրելուց հետո մորթին խոզանակով սանրեք եւ բարակ փայտիկով խփեք այնքան, մինչեւ թեփը թափվի։

Բնական մորթուց օձիքները, գլխարկները ոչ ճիշտ պահելուց ճմռթվում են, ուստի դրանք սիստեմատիկաբար պետք է խոզանակել, իսկ կեղտոտված տեղերը մաքրել սառը ջրի եւ լվացքափոշու լուծույթով, այնուհետեւ ողողել սառը ջրով եւ չորացնել։
Եթե մորթու վրա յուղի հետքեր կան, կարելի է մաքրել բենզինով։
Արհեստական մորթին կարելի է լվանալ լվացքափոշով։ Լվացքափոշին բացեք շատ քիչ տաք ջրով, թրջեք սպիտակ լաթի կտորը օճառաջրի մեջ, թույլ քամեք եւ դրանով սրբեք մորթին։ Այնուհետեւ մաքրեք տաք ջրում թրջված նույն լաթի կտորով։ Վերջում սրբեք սառը ջրով։

Չորացրեք մորթին զով, քիչ մութ տեղում, այնուհետեւ մետաղյա սանրով սանրեք մազիկների ուղղությամբ։

Մորթե հագուստների կողքին մի պահեք օծանելիք, մազի ներկեր, սպիրտային խմիչքներ։ Դրանց ազդեցությունից մորթին կոշտանում է եւ կորցնում փայլը։
Կարճ մազերով մորթին մաքրում են կարտոֆիլի խյուսով, հետո լավ թափահարում։ Երկար մազերով մորթին մաքրում են թեփի խյուսով։

Մորթին լավ մաքրվում է նաեւ խոզանակով՝ թաթախված լվացքի փոշու եւ բենզինի խառնուրդի մեջ։ Այնուհետեւ, բենզինի հոտը չեզոքացնելու համար, մորթին տրորեք կարտոֆիլի ալյուրով, ապա սանրեք սանրով։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

26.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930